Շվեդիան հրավիրել է Թուրքիային և Ֆինլանդիային՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

16:00, 18 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի կառավարությունը Թուրքիային և Ֆինլանդիային հրավիրել է բարձր մակարդակի հանդիպման:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Aftonbladet-ին:

Տեղեկության համաձայն՝ հանդիպումը  նախատեսվում է օգոստոսի 26-ին և կազմակերպվում է համատեղ մեխանիզմ ստեղծելու համար, որը վերահսկելու է երեք երկրների միջև Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին միանալու դիմում ներկայացնելուց հետո կնքված համաձայնագրի կատարումը:

«Սա առաջին հանդիպումն է համաձայնագրի շրջանակում, որը, հուսով ենք, կիրականացվի»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ տեղեկատվական բաժնի պետի տեղակալ Բելիզ Սելասին Ռենդեն։

Թուրքական պատվիրակության կազմի վերաբերյալ այդ երկրի ԱԳՆ-ից դեռևս տեղեկություն չեն հայտնել:

 


© 2009 ARMENPRESS.am