Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում պատարագ է մատուցվել

17:24, 18 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում  ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ և արժանապատիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ օգոստոսի 18-ին Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդը նշել է, որ Տիրոջն ուղղված պատարագի միջոցով հոգու փրկության, Տիրոջ փառաբանության և մարդու՝ դեպի Աստված գնացող երևույթն է հաստատվում:

Իր խոսքում Սրբազանը կարևորել է Աստծո պարգևածը բազմացնելն ու եկող սերնդին փոխանցելը, որն անհրաժեշտ է իրականացնել ունեցածի նկատմամբ պարտաճանաչ ու բարի վերաբերմունքով:


© 2009 ARMENPRESS.am