ՀՀ ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Կողբ գյուղում այրվում է մոտ 200 հա խոտածածկույթ

17:47, 18 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 18-ին, ժամը 14։50-ին ահազանգ է ստացել, որ Կողբ գյուղում այրվում է մոտ 200 հա խոտածածկույթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։


© 2009 ARMENPRESS.am