Ջրափրկարարները Սևանի ափ են դուրս բերել 11-ամյա երեխայի

19:00, 18 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 18-ին, ժամը 16։08-ին տեղեկություն է ստացել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 20 մետր հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ջրափրկարարները քաղաքացի Ի․ Վ․-ին (ծնված 2011 թ․) մոտեցրել են ափին: 


© 2009 ARMENPRESS.am