«Փյունիկի» և «Շերիֆի» երևանյան հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի  

09:39, 19 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Երևանի «Փյունիկը» ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆում հյուրընկալել էր մոլդովական «Շերիֆին»:

[gallery id= 66173]

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղի երկու կեսերում էլ թիմերից ոչ մեկը չի օգտագործել հաշվի մեջ փոփոխություն մտցնելու իր հնարավորությունները: Ի վերջո երևանյան հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի`0:0 հաշվով:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց` օգոստոսի 25-ին Տիրասպոլում:

 


© 2009 ARMENPRESS.am