Արոնյանը երկրորդ պարտությունն է կրել FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարում  

09:41, 19 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին ադամ Լևոն Արոնյանը շարունակում է մրցելույթները FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց մրցաշարի 4-րդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը Հնդկաստանը ներկայացնող Ռամեշբաբու Պրագնանանդհան էր: Արոնյանը 4 պարտիաների արդյունքում զիջել է 1:3 հաշվով: Սա նրա երկրորդ անընդմեջ պարտությունն է; Նախորդ տուրում հայ գրոսմայստերը պարտվել էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:

Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում նահանջել է մեկ հորիզոնականով և 4-րդ տեղում է:

Արագ շախմատի այս մրցաշարը բաղկացած է 7 տուրիցիսկ մրցանակային ֆոնդը կազմում է 210 հազար ԱՄՆ դոլար:

 

 


© 2009 ARMENPRESS.am