Ցիցիպասը Ցինցինատիի մրցաշարի քառորդ եզրափակիչում է  

09:47, 19 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի 7-րդ ռակետ հույն Ստեֆանոս Ցիցիպասը Ցինցինատիի մցրաշարի 4-րդ շրջանում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ցինցինատիի Մաստերս կարգի մրցաշարի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Ստեֆանոս Ցիցիպասի մրցակիցը Արգենտինան ներկայացնող Դիեգո Շվարցմանն էր: 1 ժամ 38 րոպե ձգված մրցախաղում Ցիցիպասն առավելության հասավ երկու սեթերից հետո`6:3, 6:3 հաշվով:

Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 15-22-ը: Առաջին անգամ Մաստերս կարգի այս մրցաշարը կայացել է 1899 թվականին: Այն դասվում է թենիսի Մաստերս 1000 կարգի մրցաշարերին: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն է, իսկ կանանց մրցաշարում` Էշլի Բարտին:

 


© 2009 ARMENPRESS.am