«Երևանի օրեր Գյումրիում» միջոցառման անցկացման օրը տեղափոխվել է սեպտեմբերի սկիզբ

12:42, 19 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքով պայմանավորված որոշում է կայացվել փոխել «Երևանի օրեր Գյումրիում» միջոցառման անցկացման օրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Երևանի օրեր Գյումրիում» միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 2-3-ը:

«Հաշվի առնելով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ցավալի իրադարձություններն ու դրանց հետևանքով արձանագրված մարդկային  կորուստները՝ «Երևանի օրեր Գյումրիում» մշակութային միջոցառումների շարքը  նախապես հայտարարված օգոստոսի 26-27-ի փոխարեն՝  կկայանա սեպտեմբերի 2-3-ին»,-ասված է հաղորդագրությունում:

 


© 2009 ARMENPRESS.am