ԿԺԴՀ-ն մերժել է Սեուլի «համարձակ պլանը»

14:30, 19 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն երբեք չի ընդունի իր տնտեսության բարելավման շուրջ Սեուլի «համարձակ պլանը»՝ միջուկազերծման փոխարեն: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ռյոնհափ» գործակալությունը, հայտարարել Է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը օգոստոսի 15-ին Անկախության օրվա առթիվ արտասանած ճառում հավաստել Է Հյուսիսային Կորեայի տնտեսության փուլային բարելավման շուրջ Սեուլի «համարձակ պլանի» իրագործման նախընտրական խոստումն այն դեպքում, եթե այն քայլեր ձեռնարկի միջուկազերծման ուղղությամբ: Հարավային Կորեան հայտարարում Է ԿԺԴՀ-ի տնտեսության, Էներգետիկայի, առեւտրի, գյուղատնտեսության եւ այլ բնագավառների զարգացմանն զգալիորեն նպաստելու պատրաստակամության մասին:

«Ես չգիտեմ, թե ինչպիսի անպատկառ գաղափարներով նրանք ապագայում կբախեն դուռը, բայց ես հստակ հայտարարում եմ, որ մենք երբեք նրանց հետ գործ չենք ունենա»,-գործակալությունը մեջբերում Է Կիմ Յո Չժոնի հայտարարությունը, որը հրապարակվել Է «Նոդոն Սինմուն» թերթում՝ Կորեայի աշխատանքային կուսակցության (ԿԱԿ) գլխավոր տպագիր մարմնում:

Կիմ Յո Չժոնն զբաղեցնում Է ԿԱԿ-ի Կենտրոնական կոմիտեի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի փոխտնօրենի պաշտոնը եւ, ըստ գործակալության տվյալների, ղեկավարում Է միջկորեական հարաբերությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am