Ադրբեջանի Լիրիկ քաղաքում երկրաշարժ է գրանցվել 3.1 բալ ուժգնությամբ

16:13, 27 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Լիրիկ քաղաքում երկրաշարժ է գրանցվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել են Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:  

Ըստ հաղորդագրության ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 14:28-ին Յարդըմլը կայարանից 25 կմ հարավ-արևելք: Երկրաշարժը զգացվել է 3.1 բալ ուժգնությամբ:


© 2009 ARMENPRESS.am