44-օրյա պատերազմի մասնակից ադրբեջանցին ինքնասպան է եղել

12:55, 2 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանի քաղաքացի 33-ամյա Ռուսլան Արդատևն ինքնասպան է եղել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նա ինքնասպան է եղել իր սեփական տանը՝ կոկորդը վնասելու եղանակով:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաստատել է տեղեկությունը՝ հայտնելով, որ այս փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։

Արդատևը 2020 թվականի դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է:


© 2009 ARMENPRESS.am