Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են սկսել

16:52, 5 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԱդրբեջանում սկսվել են TurAz Qartalı-2022 համատեղ մարտավարական թռիչքային վարժանքները Թուրքիայի հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում  է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Բացման միջոցառմանը մասնակցել են Գյանջա (Գանձակքաղաքի քաղաքապետ Նիյազի Բայրամովը, թուրք և ադրբեջանցի զինծառայողներ։

Զոորավարժություններն ուղղված են որոնողափրկարարական աշխատանքների կատարման և այլ խնդիրների իրականացման ուղղությամբ երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ գործողությունների պլանավորմանը:


© 2009 ARMENPRESS.am