Երեւանի քաղաքապետի ընտրություններում Հայաստանի Եվրոպական կուսակցության թեկնածուն Ռուբեն Հախվերդյանն է

13:04, 11 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետի ընտրություններում Հայաստանի Եվրոպական կուսակցության թեկնածուն է Ռուբեն Հախվերդյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին տեղեկացրել է կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

«Ազնիվ, անկեղծ, արդար։ Սովորական հանճար։ Իսկական Երեւանցի։ Իսկական Քաղաքացի։ Իսկական եվրոպացի։ Ազգի սերուցք»,- նշել է կուսակցության նախագահը։


© 2009 ARMENPRESS.am