Դիտորդները միայն 6 խախտում են հայտնաբերել Ռուսաստանում անցկացվող ընտրություններում

18:01, 11 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անկախ հասարակական մոնիթորինգ» (ԱՀՄ) ասոցիացիայի փորձագիտական կենտրոնը ՌԴ նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) մոնիթորինգային խմբի հետ համատեղ 24 հազար հաղորդագրություններից միայն վեցի դեպքում է խախտում  հայտնաբերել, հայտարարել է ՄԻԽ անդամ Ալեքսանդր Բրոդը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս պահին ԱՀՄ-ի քարտեզին ստացվել է շուրջ 24 հազար հաղորդագրություն։  Տեղեկատվությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ընտրական գործընթացներն ընթանում են առանց կոպիտ խախտումների և խափանումների... Քվեարկության ընդամենը երեք օրվա ընթացքում հայտնաբերվել է վեց խախտում, որոնք այս պահին հաստատված են»,- ասել է Բրոդը ԱՀՄ-ի փորձագիտական կենտրոնի ճեպազրույցի ժամանակ։

Ռուսաստանում տարբեր մակարդակների ընտրություններ են անցկացվում սեպտեմբերի 9-11-ը միասնական քվեարկության օրվա շրջանակներում, ընդամենը 4,7 հազար ընտրարշավ 82 տարածաշրջաններում: Ուղիղ քվեարկությամբ ընտրվում են 14 մարզպետներ, վեց օրենսդիր ժողովի և 12 վարչական կենտրոնների քաղաքային դումաների պատգամավորներ:


© 2009 ARMENPRESS.am