Շառլ Միշելը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք չի տեսնում

11:05, 13 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Փաշինյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Շառլ Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել՝ հետագա էսկալացիան կանխելու համար:


© 2009 ARMENPRESS.am