Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է ԱՄՆ

12:25, 19 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Այցի ընթացքում Բայրամովը կմասնակցի նստաշրջանի շրջանակներում անցկացվող միջոցառումներին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա պաշտոնյաների հետ։

 


© 2009 ARMENPRESS.am