ՌԴ պետդումայի նախագահը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ

13:33, 26 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը սեպտեմբերի 26-ին ժամանել է Բաքու:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Բաքվում տեղի է ունեցել Վյաչեսլավ Վոլոդինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարության հետ։

 

 


© 2009 ARMENPRESS.am