Ռոզա Լինը ելույթ կունենա Էդ Շիրանի համերգային շրջագայության ընթացքում

21:57, 3 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը ելույթ է ունենալու հանրահայտ անգլիացի երգիչ, երգահան Էդ Շիրանի համերգային շրջագայության ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչուհին այդ մասին հայտնել է՝ «Ինստագրամի» «Սթորի» բաժնում հրապարակելով Շիրանի՝ 2023-ին կայանալիք համերգային շրջագայության պաստառը:

Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Ռոզա Լինի եվրատեսիլյան Snap երգը մրցույթի պատմության մեջ ամենալսված հինգ երգերից մեկն է դարձել:


© 2009 ARMENPRESS.am