«Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Լիվերպուլում

12:28, 8 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթը կանցկացվի Լիվերպուլ քաղաքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել մրցույթի պաշտոնական կայքը:

Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին:

«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում հաղթել է Ուկրաինան ներկայացնող Kalush Orchestra-ն` Stefania երգով: Ուկրաինան մրցույթը չի հյուրընկալի՝ երկրում ստեղծված դրության պատճառով:


© 2009 ARMENPRESS.am