ԱԺ նախագահը կհանդիպի Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության անդամների հետ

18:22, 13 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում հոկտեմբերի 14-ին նախատեսվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Հայաստան այցելած Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության անդամների հանդիպում:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից:

Նշվում է, որ Հայաստան այցելած Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո հանդես կգան մամուլի ասուլիսով:


© 2009 ARMENPRESS.am