Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ աճել է 74 տոկոսով․ վարչապետ

11:37, 21 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չնայած աշխարհում քաղաքական լարվածությանը և սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակին ՝ ԵԱՏՄ-ն հետևողականորեն իրականացնում է ինտեգրացիոն օրակարգը ՝ խորացնելով համագործակցությունը մեր երկրների միջև։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպմանը այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընթացիկ տարում նոր և շարունակական գլոբալ մարտահրավերների պայմաններում՝ վստահությամբ կարող ենք արձանագրել փոխադարձ առևտրի դրական արդյունքների եւ միտումների առկայությունը: ԵԱՏՄ կայացման գործընթացում մենք լուրջ հաջողությունների ենք հասել։ Ստեղծվել է ծավալուն ընդհանուր շուկա, նկատելիորեն աճել են փոխադարձ առևտրի ցուցանիշները։ Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին հասել է ԱՄՆ 2.8 միլիարդ ԱՄՆ դոլարի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 74 տոկոսով: Ընդ որում, Հայաստանի արտահանումն ավելացել է երկու անգամ, իսկ ներմուծումը ՝ 58 տոկոսով»,- ընդգծեց Փաշինյանը։


© 2009 ARMENPRESS.am