Ղազախստանի նախագահը նշանակել է Սենատի պատգամավորների ընտրությունների օրը

13:30, 26 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշանակել է խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի պատգամավորների հերթական ընտրությունների օրը։ Համաձայն նախագահի հրամանագրի՝ ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունվարի 14-ին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը։

 

 


© 2009 ARMENPRESS.am