ԵՀ-ն հայտարարել է, որ Ուկրաինայից փախստականները հակամարտության ավարտից հետո էլ կմնան Եվրոպայում

13:42, 26 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի (ԵՀ) փոխնախագահ, ժողովրդավարության և ժողովրդագրության հարցերով պատասխանատու Դուբրավկա Շույցան կարծում է, որ ուկրաինացի փախստականները հակամարտության ավարտից հետո երկար տարիներ կմնան Եվրոպայում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, Շույցան նշել է, որ ընդունող երկրները, ինչպիսիք են Գերմանիան և Լեհաստանը, պետք է պատրաստ լինեն նրան, որ Ուկրաինայից փախստականները ռազմական գործողությունների ավարտից հետո երկար տարիներ կմնան այնտեղ։ «Ես կարծում եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք դրան», - ասել է նա: «Առանցքային խնդիրն այն է, որ այս ընտանիքները մտածում են, որ պատերազմի հաջորդ օրը տուն են վերադառնալու»,- նշել է ԵՀ փոխնախագահը՝ հավելելով, որ դա այդպես չէ։ «Նրանց դպրոցները ավերված են, տները ավերված են»,- շեշտել է Շույցան։


© 2009 ARMENPRESS.am