Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը հայկական քվադրոկոպտեր որսալու մասին

14:26, 26 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը` հայկական զինված ուժերի քվադրոկոպտեր որսալու մասին:

«Դա Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սուրեն Սարումյանը: 

Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն էր տարածել, թե իբր նոյեմբերի 26-ին ժամը 11:28-ին օկուպացման հետևանքով իրենց վերահսկողության տակ անցած տարածքում  հայկական կողմին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչք է իրականացրել, բայց խոցվել։


© 2009 ARMENPRESS.am