Չինաստանի ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանը և Ադրբեջանը կպահպանեն տարածաշրջանային կայունությունը

14:32, 15 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսության միջոցով համատեղ կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը՝ ТАСС-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Մենք հուսով ենք, որ համապատասխան երկրները կուժեղացնեն երկխոսությունը և համատեղ կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը և քաղաքացիների խաղաղ կյանքը», - ասել է Վանգը։


© 2009 ARMENPRESS.am