Ավիացիայի և օդային տարածքի օգտագործման խորհրդում ՀՀ լիազոր ներկայացուցիչ է նշանակվել

20:34, 23 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշանակվել է Ավիացիայի և օդային տարածքի օգտագործման խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումից:


© 2009 ARMENPRESS.am