Մեդվեդևը Ռազմաարդյունաբերական հանձնաժողովում Պուտինի առաջին տեղակալ է նշանակվել

19:21, 26 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է իր գլխավորած Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։ Այն ստանձնել է ՌԴ անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

ՌԴ ղեկավարի երկուշաբթի օրը հրապարակված հրամանագրի համաձայն՝ հանձնաժողովին է միացել նաև արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը՝ Իգոր Արտեմևի փոխարեն:


© 2009 ARMENPRESS.am