Վրաստանի նախագահը Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորել է հայերին

16:54, 6 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցուն և նրա հավատացյալներին  Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրի ղեկավարը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հղել, որի մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ձեզ և ձեր ընտանիքներին, բարության և առաքինության այս սուրբ օրը, որը դուք նշում եք այսօր, մաղթում եմ խաղաղություն, առողջություն և երջանկություն»։


© 2009 ARMENPRESS.am