Բռնցքամարտի ֆեդերացիան պարգևատրել է WBA վարկածով աշխարհի չեմպիոն Գուլամիրյանին

18:07, 9 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ոսկե մեդալով է պարգևատրել WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանին

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին հայտնում է բռնցքամարտի ֆեդերացիան: Հունվարին 9-ին աշխարհի չեմպիոնը այցելել է Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզադպրոց՝ հանդիպել մարզադպրոցի տնօրենի, ֆեդերացիայի ներկայացուցիչների և բռնցքամարտիկների հետ:

Արսեն Գուլամիրյանը նաև վարպետաց դաս է անցկացրել: Աշխարհի չեմպիոնը նշել է, որ մշտապես կապը պահում է ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանում ապրող հայ բռնցքամարտիկների հետ:


© 2009 ARMENPRESS.am