Վահե Ղազարյանը նշանակվել է ՆԳ նախարար

18:18, 9 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին Ներքին գործերի նախարար նշանակելու մասին հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահե Ղազարյանին նշանակել ներքին գործերի նախարար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասվում է հրամանագրում:

Վահե Ղազարյանը զբաղեցնում էր ՀՀ ոստիկանապետի պաշտոնը։


© 2009 ARMENPRESS.am