ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ազատել է ոստիկանության մի քանի պաշտոնյաների

18:32, 9 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի քանի պաշտոնյայի զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին հրամանագրեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահը հունվարի 9-ին ստորագրել է հրամանագիր ըստ որի՝ զբաղեցրած պաշտոնից ազատել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հովհաննիսյանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ղազարյանին: 

Նախագահի հրամանագրով Վահե Ղազարյանը նշանակվել է ներքին գործերի նախարար:


© 2009 ARMENPRESS.am