Նենեցական ինքնավար օկրուգում «Ան-2» ինքնաթիռ է կործանվել, 2 մարդ զոհվել է

19:12, 9 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սառցապատման պատճառով Նենեցական ինքնավար օկրուգում «Ան-2» տիպի ինքնաթիռ է կործանվել: Երկու մարդ է զոհվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններից։

«Սառցապատման պատճառով «Ան-2» տիպի ինքնաթիռ է կործանվել Կարատայկա գյուղից 10 կմ հեռավորության վրա: Օդանավում եղել է 12 մարդ՝ անձնակազմի երկու անդամ և 10 ուղևոր: Նախնական տվյալներով՝ երկու զոհ կա»,- հայտնել են գործակալությանը:

Դեպքի վայրում են փրկարարները:


© 2009 ARMENPRESS.am