ՀՀ վարչապետը ներքին գործերի երկու փոխնախարար է նշանակել

20:02, 9 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 9-ին ներքին գործերի երկու փոխնախարար է նշանակել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ Փաշինյանի որոշումների՝ փոխնախարարներ են նշանակվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Դավիթ Համբարյանն ու ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Արփինե Սարգսյանը:


© 2009 ARMENPRESS.am