Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները մերժել են Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հետ հանդիպումը

21:12, 30 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովին՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին հանդիպելու հարցով, սակայն հանձնաժողովը մերժել է դիմումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի հրապարակած փաստաթղթում ասվում է, որ միայն խորհրդարանի DENK խմբակցությունն է կողմ եղել առաջարկին, CDA խմբակցությունը նշել է, որ չի կարող մասնակցել գործընթացին, այլ խմբակցություններից ոչ մի արձագանք չի եղել:

Հանձնաժողովից նշել են, որ հանդիպման համար մեծամասնություն չի ապահովվել, և ոչ մի հանդիպում չի նախատեսվում Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովի հետ և այդ մասին կտեղեկացվի Ադրբեջանի դեսպանատանը:

Fntgl6OWYAEw_SQ.jpg (172 KB)


© 2009 ARMENPRESS.am