ՀՀ նախագահը նոր նշանակումներ է կատարել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարական կազմում

20:40, 1 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից, Վահագն Խաչատուրյանի փետրվարի 1-ի այլ հրամանագրերով՝ Գագիկ Պողոսյանը նշանակվել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, իսկ Լևոն Կասյանը՝ Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ:

ՀՀ նախագահի հրամանագրերով՝ Արտակ Բուդաղյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, Սամվել Պողոսյանը՝ Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի, Բագրատ Մաթևոսյանը՝  Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոններից:


© 2009 ARMENPRESS.am