ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ԱՄԷ-ում անցկացվող Միջազգային պաշտպանական համաժողովի բացմանը

13:20, 19 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 19-ին մասնակցել է «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող Միջազգային պաշտպանական համաժողովի բացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, համաժողովի ընթացքում քննարկվելու են անվտանգության և պաշտպանության ոլորտի արդի մարտահրավերները և դրանց լուծման ուղիները։


© 2009 ARMENPRESS.am