Կամչատկայում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

11:54, 25 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամչատկայի հարավում  6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ցնցումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 18:25-ին Խաղաղ օվկիանոսում՝ թերակղզու հարավային ափերի մոտ:

Օջախը Պետրոպավլովսկ-Կամչատսկից 170 կմ հեռավորության վրա է գտնվում:


© 2009 ARMENPRESS.am