Անի Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր

20:01, 13 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշանակման հրամանագիրը մարտի 13-ին ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։


© 2009 ARMENPRESS.am