Երասխի հատվածի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել

19:31, 22 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից մարտի 22-ի ժամը 16:20-ի սահմաններում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am