ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանն ու խաղաղ Հարավային Կովկասի կառուցմանը

15:23, 24 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանը, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի կառուցմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Աննա Աղաջանյանին՝ Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու 2-ամյակի առիթով տոնակատարության համար:

«Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանը, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի կառուցմանը: Մենք աջակցում ենք Հայաստանին ու Ադրբեջանին՝ հասնելու կայուն, համապարփակ և արդար խաղաղության»,-նշել է Կլաարը:

 

 


© 2009 ARMENPRESS.am