ԱԺ-ն միանում է «Երկրի ժամը» բնապահպանական նախաձեռնությանը՝ մեկ ժամ անջատելով շենքի լուսավորությունը

16:26, 25 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովն մարտի 25-ին ժամը 20:30-21:30-ը կմիանա Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) «Երկրի ժամը» բնապահպանական նախաձեռնությանը՝ անջատելով էլեկտրականությունն ու խորհրդարանի շենքի արտաքին լուսավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել  Ազգային ժողովը «Ֆեյսբուք»-ի իր էջում։

2008 թվականից ի վեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է բնապահպանական այս շարժումը, որը մեկ ժամով էներգիա խնայելու նպատակից զատ ունի այլ խորհուրդ՝ միավորվել Երկիր մոլորակը պահպանելու գաղափարի շուրջ եւ կերտել ավելի կանաչ ու լուսավոր ապագա:

 


© 2009 ARMENPRESS.am