Տավուշի մարզի Կայանավան գյուղում վագոն-տնակ է այրվել

11:38, 26 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 25-ին, ժամը 20։34-ին ահազանգ է ստացել, որ Կայանավան գյուղում գտնվող խաղողի այգիներում այրվում է վագոն-տնակ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 21։06-ին, մարվել՝ 23։10-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ գույքով (մոտ 18 քմ)։

 

 


© 2009 ARMENPRESS.am