Կապան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատարին բախված ավտոմեքենայի վարորդը մահացել է

13:17, 26 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 26-ին, ժամը 06։50-ին ահազանգ է ստացել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Mercedes-Benz» (վարորդ՝ Ֆ. Օ., ծնված 1988 թ.) մակնիշի բեռնատարը բախվել է «KamAZ» (վարորդ՝ Վ. Թ., ծնված 1985 թ.) մակնիշի բեռնատարին, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. Ֆ․ Օ.-ն տեղում մահացել է:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։

 


© 2009 ARMENPRESS.am