Պռոշյանի կոնյակի գործարանում, Եղվարդում և Քասախում շչակներ են գործարկվելու

14:55, 26 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Աշտարակի խճուղու 2ա հասցեում գտնվող «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում մարտի 27-ի ժամը 11:00-ին իրականացվելու է «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, նույն օրվա ժամը 14։00-ից 17։00-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզի Եղվարդ և Քասախ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ:

Փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ շչակների գործարկման կապակցությամբ։


© 2009 ARMENPRESS.am