Վարչապետ Փաշինյանը միացել է Դիլիջանում աղբ հավաքող քաղաքացիներին

17:03, 26 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացել է Դիլիջանում աղբ հավաքող քաղաքացիներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութեր է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։

«Չմտածեք միայն ռելոկանտներն են. տեղացիներից էլ մարդ միացավ»,- գրառել է Աննա Հակոբյանը։

Մեկ այլ տեսանյութի տակ էլ ՀՀ վարչապետի տիկինը գրել է. «Ռելոկանտները աղբ են հավաքում Դիլիջանում։ Սա մի բան է, որին մենք դժվար թե նվիրեինք մեր կիրակնօրյա առավոտները։ Շնորհակալություն ոչ միայն այս վերաբերմունքի, այլեւ մտածելու առատ նյութ տալու համար»։


© 2009 ARMENPRESS.am