ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքն ամփոփել է 2022-ի գործունեության արդյունքները

21:52, 20 Ապրիլ, 2023

 ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գիտությունների ազգային ակացեմիայի Բնական գիտությունների բաժանմունքի ապրիլի 20-ին տեղի ունեցած տարեկան ընդհանուր ժողովում բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը ներկայացրել է 2022թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ-ից, Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ժողովում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները.

  1. «Շրջակա միջավայրի գիտություններից մինչև պարենային անվտանգություն (նվիրվում է Էկոկենտրոնի ստեղծման 30 և հիմնադիր տնօրեն Արմեն Սաղաթելյանի 70-ամյակներին)» (Զեկ.` աշխ.գ.թ. Լ.Վ. Սահակյան),
  2. «Արհեստական բանականության ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը թունաբանական հետազոտություններում» (Զեկ.` ֆ.-մ.գ.թ. Զ. Է. Նավոյան),
  3. «Պարկինսոնի հիվանդության պաթոգենեզը և թիրախային մոլեկուլները» (Զեկ.` կ.գ.թ. Վ.Հ. Քնարյան),
  4. «Հայաստանը՝ խաղողի տնայնացման բնօրրան. ամբողջական գենոմի սեքվենավորման արդյունքներ» (Զեկ.` կ.գ.թ. Ք.Ս. Մարգարյան),
  5. «Կենսաբանական ինվազիաները որպես կարևորագույն սպառնալիք կենսաբազմազանության համար» (Զեկ.` կ.գ.թ. Ա. Ս. Ալեքսանյան),
  6. «Հայաստանի ինվազիվ ու էքսպանսիվ միջատները և դրանց վնասակարության ուսումնասիրությունը» ( Զեկ.` կ.գ.թ. Գ.Հ.Կարագյան),
  7. «Ցիանոբակտերիալ ռեկոմբինանտ շտամների կառուցումը 5-ամինալևուլինաթթվի արտադրության նպատակով» (Զեկ.` կ.գ.թ. Բ.Ա. Հարությունյան),
  8. «Միջուկային քրեագիտության կարողությունների զարգացումը Հայաստանում» (Զեկ.` կ.գ.թ. Օ.Ա.Բելյաևա),
  9. «Կովկասի կենսաբազմազանության CABOL գենետիկական ուսումնասիրությունը Հայաստանում» (Զեկ.` կ.գ.դ. Մ.Ս.Առաքելյան)։

«Բաժանմունքի կազմում ընդգրկված են հետևյալ գիտահետազոտական կազմակերպությունները` Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գի­տա­­կան կենտրոն, Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ, Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ, Գագիկ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, Լևոն Օրբելու անվան ֆիզիո­լո­գիայի ինստիտուտ:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են 7 ակադեմիկոս, 8 թղթակից և 27 արտասահ­մանյան անդամ, 12 պատվավոր դոկտոր:

2022թ-ին տպագրվել է 244 հոդված (176-ն՝ արտասահմանում), 98 թեզիս (70-ն՝ արտասահմանում), 6 մենագրություն, 2 ուսումնական ձեռնարկ, հատկացվել է 3 արտոնագիր: Անցկացվել է հանրապետական և միջազգային 17 միջոցառում, որոնց մասնակցել է 827 մարդ (84-ն՝ արտերկրից)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ 2022-ին բաժանմունքի կարևորագույն գիտական արդյունքներն են.

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ Գագիկ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ

Առաջին անգամ հաստատվել է.

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ

Կիրառական արդյունքներ

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն

 ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն

ՀՀ ԳԱԱ Գագիկ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտ


© 2009 ARMENPRESS.am