Թուրքիան հայտարարել է ատոմային էներգետիկա ունեցող երկրների ակումբին միանալու մասին

18:34, 27 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան կմիանա ատոմային էներգետիկա ունեցող երկրների ակումբին վաթսուն տարվա ուշացումից հետո:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 27-ին տեսակոնֆերանսի միջոցով մասնակցում են «Աքքույու» ԱԷԿ-ում միջուկային վառելիքի մատակարարման արարողությանը:

«Օդով և ծովով մեր էլեկտրակայան միջուկային վառելիք մատակարարելով՝ «Աքքույուն» ձեռք է բերել միջուկային օբյեկտի կարգավիճակ։ Եվրահանձնաժողովը միջուկային էներգիան ճանաչել է որպես «կանաչ էներգիա»։ «Աքքույու»-ի միջոցով մենք մեր երկիրն այդ զարգացման մի մասն ենք դարձրել: Թեկուզ 60 տարվա ուշացումով, մեր երկիրը թող միանա աշխարհի միջուկային տերությունների ակումբին»,- իր ելույթի ժամանակ ասել է Էրդողանը։

 

 


© 2009 ARMENPRESS.am