Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը պարտվեց

14:21, 7 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արթուր Բազեյանը պարտվեց աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բազեյանը երկրորդ մենամարտում ուժերը չափեց Հորդանանի ներկայացուցիչ Իաշաշ Յուսեֆի հետ և զիջեց:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից իրենց մեկնարկային մենամարտերում հաղթել էին Ռաֆայել Հովհաննիսյանը, Գուրգեն Մադոյանը և Հովհաննես Բաչկովը: Պայքարից դուրս էին մնացել Դավիթ Չալոյանը, Համբարձում Հակոբյանը, Բարեղամ Հարությունյանը, Ռուդոլֆ Գարբոյանը և Արթուր Ղազարյանը:


© 2009 ARMENPRESS.am