Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ

19:31, 12 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 12-ի ժամը 19:10-ի սահմաններում Կութի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:

Նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

 


© 2009 ARMENPRESS.am