Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից և ականանետից կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

22:12, 12 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոթքի և Կութի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի ինտենսիվության նվազումը, Ժամը 22:00-ի դրությամբ, պահպանվում է: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Ժամը 21:50-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից և ականանետից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am